«Հրապարակ». ՔՊ-ի նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը
07/02/2026 09:10

«Հրապարակ». ՔՊ-ի նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում, նախընտրական ցուցակի ձևավորման գործընթացին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում նաև նախընտրական կարգախոս, երգ, սիմվոլիկաներ ընտրելու ուղղություններով։ Այս հարցերով խումբ է աշխատում՝ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։ 

Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը «Վարչաբենդի» հիմնն է նաև դարձել, իսկ քարոզչական սիմվոլիկան, ինչպես նախապես գրել էինք, լինելու է Փաշինյանի՝ մատներով սրտիկը: Փոխարենը կարգախոսի հարցում դեռ վերջնական որոշման չեն եկել, բայց այն լինելու է խաղաղության վերաբերյալ` «խաղաղություն» բառի կիրառմամբ»։