Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել
07/02/2026 20:33

Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել

Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրությունում։