Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց
09/02/2026 18:22

Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

Մուղնու եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, այդ մասին Aysor.am-ի հետզրույցում ասաց փաստաբան Պետրոս Պետրոսյանը։

Տեր Գարեգինի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։

Տեր Հորը արգելված է շփվել Արագածոտնի թեմի քահանաների հետ, այցելել թեմի ցանկացած եկեղեցի։

Հեղինակ`Անի Վարդանյան
Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց