.png)
Արա Ղազարյանը դատապարտում է տիրադավ եպիսկոպոսների հայտարարությունը՝ այն անվանելով անթույլատրելի
Դա անթույլատրելի է, լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին միացած եպիսկոպոսների հայտարարությանը։
«Դա կրոնական համայնքի ինքնավարության իրավունքի միջամտություն է գործադիր իշխանության կողմից.,-ասաց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանին միացած եպիսկոպոսներն այսօր հայտարարություն էին արել, որով պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում զբաղվել դատաիրավական գործընթացի մեկնարկով։
Հայտարարությամբ նրանք դիմել են պատգամավորներին, որ Վեհափառ Հայրապետին հրավիրեն Ազգային ժողով։
«Թող ինքն արձագանքի բարձրացված հարցերին և առաջարկի հնարավոր ելքեր, որոնք հարիր կլինեն ազգային եկեղեցի համարվող ինստիտուտին։ Այդպես են վարվում օրինակ շատ ավելի փոքր խնդիրների դեպքում երկրի գլխավոր դատախազը, Ներքին գործոց կամ Պաշտպանության նախարարները և այլք»,- նշվում է տիրադավների հայտարարությունում։
Տիրադավներն ընդգծել են՝ եթե Վեհափառը չգնա Ազգային ժողով՝ պատգամավորները պետք է ստեղծեն համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի Վեհափառ Հայրապետի ու իրենց ուխտին հավատարիմ հոգևորականների նկատմամբ դատաիրավական գործընթացի մեկնարկով։