363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ նախագահ
10/02/2026 16:42

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ նախագահ

Ստվերը  զգալիորեն նվազել է, որը չափում ենք մի քանի ցուցանիշներով. 2025–ին ՀԴՄ կտրոնների  քանակը և դրանց գումարը երկնիշ բարձր աճեր են գրանցել՝ 18% և մոտ 15%, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Այստեղ ավելի հետաքրքիր են անկանխիկ գործարքները, որոնք անշեղորեն մեծանում են մեր գործարքների մեջ, ունենք քանակի 51.4% աճ և հասույթների 30.6% աճ։ Սրանք բոլորը առաջանցիկ են մեր տնտեսական զարգացումներից, ինչը նույնպես խոսում է վարչարարության արդյունավետության և ստվերի դեմ պայքարի արդյունավետության մասին։

Հակոբյանը նշեց, որ 2025 թվականին 2756 չգրանցված աշխատողներ են հայտնաբերել, որը մոտ 700-ով ավելի է 2024 թվականից։

«Մյուս գործիքը, որի մասին պարբերաբար շահարկումներ են լինում, մեր օպերատիվ գործողություններով ստվերի դեմ պայքարն է։ Այստեղ ունենք բավական մեծ բացահայտումներ, բացահայտված ստվերային շրջանառությունը 363 միլիարդ է, որը 44%-ով բարձր է 2024 թվականից, թաքցված առքը՝ 124 միլիարդ, որը 29%-ով է բարձր 2024 թվականից, և վերականգնումը՝ 37 միլիարդ, որը 4%-ով է բարձր։ Ընդ որում, այստեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 22%-ով նվազել է։ Նաև թվային հետախուզության գործիքների դերն ենք անշեղորեն բարձրացրել»,– ընդգծեց ՊԵԿ նախագահը։

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ նախագահ