Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ
10/02/2026 13:06

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։

«Հիմնականում խոսել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքներից, որոնք գալիս են էլ ավելի խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում», - նշել է Հայրապետյանը։ 

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ