Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել
10/02/2026 11:19

Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ հունվարի 28-ին Արևշատ գյուղի 45-ամյա և Նշավան գյուղի 37-ամյա երկու բնակիչ Արևշատ գյուղի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 45-ամյա տղամարդը հրավիրվել է Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։

Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել