«Հրապարակ». Պաշտոնյան շպարգալկա է դրել սեղանի ոտքի տակ
10/02/2026 09:03

«Հրապարակ». Պաշտոնյան շպարգալկա է դրել սեղանի ոտքի տակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իջևանից մեզ հայտնեցին, որ փետրվարի 1-ին ավագ դպրոցի շենքում «Կենսաբանություն» առարկայի միասնական քննությունը խախտումներով է անցել։ Քննության որոշ մասնակիցների օգնել են, ինչը դժգոհություն է առաջացրել քննվողների շրջանում։ Արդյունքում ոմանք այդ քննությունից անհամաչափ բարձր գնահատականներ են ստացել: 

Մեզ հայտնեցին, որ քննության ընթացքին հետևող պաշտոնյաներից մեկը, շրջելով քննասենյակում, «նկատել է», որ սեղաններից մեկը թեքված է` հավասարակշիռ դիրքում չէ, և այն ուղղելու համար` սեղանի ոտքերից մեկի տակ ծալած թուղթ է տեղադրել: Քիչ անց այդ սեղանի մոտ նստած քննության մասնակիցը սեղանի ոտքի տակից հանել է ծալված թուղթը և դրանից արտագրել հարցերի պատասխանները, ինչը նկատել են մյուս աշակերտները։ 

Իջևանից հայտնեցին, որ քննության մասնակից աշակերտները նամակ-բողոք են գրել ԿԳՄՍ նախարարություն: Մեզ չհաջողվեց կապվել ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի հետ, որպեսզի բողոքի հետագա ընթացքի մասին պարզաբանում ստանայինք»։

«Հրապարակ». Պաշտոնյան շպարգալկա է դրել սեղանի ոտքի տակ