Այո՛, երկու համալսարանում ես միաժամանակ սովորել եմ, այդ ընթացքում էլ՝ երեխա ունեցել, անհավատալի է, բայց այդպես է. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ)
11/02/2026 14:11

Այո՛, երկու համալսարանում ես միաժամանակ սովորել եմ, այդ ընթացքում էլ՝ երեխա ունեցել, անհավատալի է, բայց այդպես է. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ իրեն հաճախ են թիրախավորում և այս անգամ էլ մամուլում անդրադարձել են իր անցած կրթական ճանապարհին։

«Կասկածելի եք համարել,  որ ես միաժամանակ սովորել եմ և ավարտել եմ թե՛ Պետական համալսարանը, թե Ամերիկյան համալսրանը։ Այո՛, երկու համալսարանում էլ ես միաժամանակ մագիստատուրան սովորել եմ, այդ ընթացքում էլ երեխա եմ ունեցել, հավելյալ դա էլ հասցրել եմ անել»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ ԵՊՀ բակալավրը ավարտել է գերազանցության դիպլոմով, մագիստրատուրան ևս գերազանցութամբ է ավարտել, նաև ԵՊՀ LLM ծրագիրն է ավարտել։

«Մշտապես մի քանի ծրագրերում ընդգրկված եմ եղել՝ աշխատել, սովերել, երեխա ունեցել, դաստիարակել, երևի թե անհավատալի է, բայց այդպես է»,-ասաց նա։

Ի դեպ, Ավանեսյանը պնդեց, որ բավականին մեծ պետպատվերներ ընդունող դեղագործական «Արֆարմացիան» ՓԲԸ-ում, որի տնօրենը մայրն է որևէ շահերի բախում չկա, ամեն ինչ թափանցիկ է։