.jpg)
Հիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրա (Տեսանյութ)
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակում «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիան» մշակել է հստակ ռազմավարություն՝ Հայաստանում շահութաբեր և մրցունակ կինոարտադրություն ձևավորելու համար։
Դեռևս մեկ տարի առաջ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ն հուշագիր են կնքել, և այս ամբողջ ընթացքում արձանագրել զգալի արդյունքներ։
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Կաննի միջազգային փառատոնին, միջազգային հանրությանը ներկայացրել Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը։
Ինչպես իր խոսքում նշել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, Հիսուս Քրիստոսի արձանը դրական ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրա։