Մոսկվայում դատել են Telegram-ին ու խոշոր տուգանք սահմանել
11/02/2026 21:29

Մոսկվայում դատել են Telegram-ին ու խոշոր տուգանք սահմանել

Մոսկվայի դատարանը «Տելեգրամ» հավելվածին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու մեջ և տուգանել ընդհանուր 10,8 միլիոն ռուբլու չափով։

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, «Տելեգրամ» հավելվածի նկատմամբ սկզբում 3,8 միլիոն ռուբլու տուգանք է նշանակվել ՝ ՌԴ ԶՈՒ մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու և դրանք չհեռացնելու, ինչպես նաև ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի վաճառք իրականացնելու, անձնական տվյալների հրապարակման համար։

Ավելի ուշ դատարանը «Տելեգրամ» հավելվածին մեղավոր է ճանաչել նաև ծայրահեղականության կոչ պարունակող տեղեկատվությունը չհեռացնելու մեջ և տուգանքն ավելացրել է ևս 7 միլիոն ռուբլով՝ այսպիսով այն հասցնելով  10,8 միլիոն ռուբլու։

 

 

 

 

Մոսկվայում դատել են Telegram-ին ու խոշոր տուգանք սահմանել