.jpg)
Եկեղեցին կանգնած է ամուր, մեր ժողովրդին ու եկեղեցին հասցնելու ենք բարի հանգրվանի. Հայր Հուսիկ (տեսանյութ)
«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել՝ ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը...». այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Սուրբ և անմահ պատարագ մատուցվեց՝ ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանի։
Հայր Սուրբը նշում է՝ Վարդանանց տոնը կոչ է անում վերականգնելու մեր ազգային միասնությունը։
«Այս տոնը կոչ է անում նաև մեզ վերանորոգելու մեր ուխտը մեր մայր եկեղեցու, հավատքի ու միմյանց հանդեպ»,- նշեց Հայր Հուսիկը։
Հայր Սուրբը վստահ է՝ եկեղեցին կանգնած է ամուր, հավատով լեցուն ու դժվարությունները ամուր հավատի ու անսասան կամքի շնորհիվ հաղթահարվելու են։
«Մեր ժողովրդին ու եկեղեցին հասցնելու ենք բարի հանգրվանի»,- ընդգծեց Հայր Սուրբը։
Այս օրը նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է, Սուրբ Պատարագից հետո կատարվեց Հայրապետական մաղթանք։