Խոսքի ազատության համար որևէ մեկը մեր երկրում չի կալանավորվում. Գալյան (Տեսանյութ)
12/02/2026 16:29

Խոսքի ազատության համար որևէ մեկը մեր երկրում չի կալանավորվում. Գալյան (Տեսանյութ)

Խոսքի ազատության համար որևէ մեկը մեր երկրում չի կալանավորվում, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջերս Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը խոսքի ազատությամբ պայմանավորված կալանավորումների դեպքերի մասին խոսելիս, նշել էր, որ այդ կալանքներից տպավորություն է, որ Հայաստանում կա երկարկի ստանդարտ։

Նախարարի խոսքով՝ կալանավորվում են  այնպիսի երևույթների համար, որոնք քրեորեն հետապնդելի են։ 

«Այսինքն՝ կարող է լինել հայտարարություն կամ խոսք, որը քրեորեն հետապնդելի լինի և այդ մասին կարգավորում է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքում»,-նշեց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն ասում են՝ Նարեկ Սամսոնյանի դեպքում հենց «հետույք» բառի համար է հետապնդումը՝ Գալյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ինչ են ասում ընդդիմադիրները, առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե ինչ են ասում»։

Խոսքի ազատության համար որևէ մեկը մեր երկրում չի կալանավորվում. Գալյան (Տեսանյութ)