.png)
2 կիլոգրամի չափ մեթամֆետամին է հայտնաբերվել
ՆԳՆ-ից հայտնում են.
«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները և Ազգային անվտանգության աշխատակիցները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 6-ին։
Ժամը 16։30-ի սահմաններում, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Արին Բերդի 5-րդ նրբանցքում քրեական ոստիկանները ձերբակալեցին Աբովյան քաղաքի բնակիչ երկու և Հրազդան քաղաքի բնակիչ մեկ տղամարդու։ Վերջինիս վարած «Լադա-2105» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն։
31-ամյա աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվեց տոպրակ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմեց մեկ կիլոգրամ 96 գրամ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են»։