«Հրապարակ». ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը
12/02/2026 09:01

«Հրապարակ». ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ շուրջ 2 ժամ քննարկեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» խմբակցության առաջարկը։ 

Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։ Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումներին, որ, իսկապես, վարքականոնի խախտում է տեղի ունեցել, ՔՊ-ականները երեկ անթաքույց պաշտպանեցին Հակոբ Մովսեսին՝ ըստ էության ցույց տալով, որ թքած ունեն անկախ կոչվող երկու մարմինների՝ ՀՌՀ-ի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, կարևորը՝ որ այնտեղ աշխատողները ծառայեն Փաշինյանին ու ՔՊ-ին։ 

Ըստ ամենայնի՝ իշխող խմբակցությունը վաղը չի մասնակցի փակ-գաղտնի քվեարկությանը, իսկ ընդդիմությունը միայնակ բավարար ձայներ չունի, և ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը. պետությունից փող կստանա՝ իբր անկախ հանձնաժողովի անդամ լինելու համար, բայց կշարունակի հարցազրույցներ տալ` հօգուտ քաղաքական ուժի և անձի»։

«Հրապարակ». ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը