Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
13/02/2026 19:38

Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից իրազեկում են՝ որ դեպքում անձը կարող է արտաքսվել ԱՄՆ-ից.

«Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի»,-նշել են դեսպանատնից։