Հայ շախմատիստները «Al-Beruniy» միջազգային մրցաշարին են մասնակցում
13/02/2026 19:16

Հայ շախմատիստները «Al-Beruniy» միջազգային մրցաշարին են մասնակցում

Փետրվարի 13-ից 21-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի կունենա «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարը կանցկացվի 4 խմբերով՝ «Masters» շրջանային մրցաշար, «Challengers» շրջանային մրցաշար, «Futures» շրջանային մրցաշար և «Open» մրցաշար:

Հայաստանից «Masters» մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

«Challengers» մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:

«Futures» մրցաշարին մասնակցում է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:

Հայ շախմատիստները «Al-Beruniy» միջազգային մրցաշարին են մասնակցում