Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին
13/02/2026 11:21

Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին

Alpha Media House-ի հիմնադիր, կինոպրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնի շրջանակում ճանաչվել է հաղթող՝ «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» անվանակարգում։

«Մեծ երկրի հերոսները» ազգային կինոմրցանակաբաշխության երրորդ արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ փետրվարի 11-12-ին։ Այն նվիրված է հերոսների կերպարը ձևավորող, երիտասարդության կայացմանն ու դաստիարակությանը նպաստող, ավանդական արժեքները խթանող և ժամանակակից համաշխարհային մարտահրավերներին արձագանքող նախագծերին։

«Ինձ համար մեծ պատիվ է այսքան նախագծերի շարքում հենց այս անվանակարգում արժանանալ մրցանակի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիին՝ իսկապես բարձր գնահատականի համար»,- ասել է Սողոմոնյանը։

Նշենք, որ կինոմրցանակաբաշխությանը ներկայացվել էր 532 նախագիծ, իսկ պարգևատրումը տեղի է ունեցել փետրվարի 12-ին՝ 19 անվանակարգերում։

Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին