.jpg)
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը վերջապես գրանցել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի գործակալությունը երեկ վերջապես գրանցել է: Առաջին դիմումը մերժել էին ամիսներ առաջ ու վերադարձրել կուսակցության հասցեով՝ հիմքում դնելով տեխնիկական խնդիրներ։ Ստիպված եղան նոր համագումար հրավիրել՝ շտկելու բացթողումները, և ամիսներ շարունակ սպասում էին Պետռեգիստրի կողմից կուսակցության գրանցմանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ից հեռացվելուց հետո՝ անցած տարեսկզբին, Հովիկ Աղազարյանն ու նրա ընկեր Հակոբ Ասլանյանը Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն (ՄԱՍԿ) անվանումով կուսակցություն բացեցին, որ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին տուն ուղարկեն: Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ ՄԱՍԿ-ը մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե՞ Փաշինյանին տուն ուղարկելու այլ ճանապարհ է ընտրել»։