Վերջնահաշվարկ կատարելիս ՀԷՑ-ի նախկին սեփականատերերին վճարվող գումարի չափի մեջ կմտնի 2026-ի ներդրումային ծրագրերի գումարի չափը ևս
16/02/2026 15:56

Վերջնահաշվարկ կատարելիս ՀԷՑ-ի նախկին սեփականատերերին վճարվող գումարի չափի մեջ կմտնի 2026-ի ներդրումային ծրագրերի գումարի չափը ևս

ՀԷՑ-ի՝ 2026 թվականի ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն նախորդ տարիներին կատարված ներդրումներից ստացված  շահույթի ու մաշվածության հաշվին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։

Նրա խոսքով՝ կարգն է այսպիսին։

«Վերջնահաշվարկ կատարելիս ՀԷՑ-ի նախկին սեփականատերերին վճարվող գումարի չափի մեջ կմտնի 2026 թվականի ներդրումային ծրագրերի գումարի չափը ևս։ Այո՛, դուք ճիշտ եք, դա գործող սեփականատերերի գումարն է, այս պահին մենք դա պետք է ծախսենք ՀԷՑ-ի բնականոն աշխատանքը ապահովելու համար, բայց երբ եկավ այն պահը, որ արդեն պետք է գին վճարի պետությունը նախկին սեփականատերերին, ապա այսօրվա ծախսած գումարները՝ ներդրումային մասով, պետք է մաս կազմեն վճարվելիք գումարին»,- ընդգծեց նա։

Վերջնահաշվարկ կատարելիս ՀԷՑ-ի նախկին սեփականատերերին վճարվող գումարի չափի մեջ կմտնի 2026-ի ներդրումային ծրագրերի գումարի չափը ևս