.png)
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահին ազատեցին տնային կալանքից՝ ամբողջությամբ մերժելով քննիչի միջնորդությունը
«Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահին դատարանը տնային կալանքից ազատեց՝ ամբողջությամբ մերժելով քննիչի միջնորդությունը՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին»,- քիչ առաջ հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Հիշեցնենք, որ իրավապահները հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։