Հոյակապ եմ, ավելի լավ՝ քան առաջ. Միքայել Սրբազանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից և գնաց Առաջնորդարան
17/02/2026 12:50

Հոյակապ եմ, ավելի լավ՝ քան առաջ. Միքայել Սրբազանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից և գնաց Առաջնորդարան

 Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից։ 

Սրբազանն ասաց, որ իրեն լավ է զգում. «Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է, ավելի լավ՝ քան առաջ»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդին 2 անգամ վիրահատել են: 

Հարցին` ի՞նչ կասեք Ձեր ծառայակից ընկերներին, Միքայել Սրբազանը պատասխանեց, թե իրենք գիտեն իրենց անելիքը։ Սրբազանը նշեց,  որ  հիմա գնում է Գյումրի՝ Առաջնորդարան։ 

Հիշեցնենք նաև, որ Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։

Սրբազան Հորն արգելվել է այլ անձանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։

Սրբազանին կարող են տեսակցել միայն մերձավոր ազգականները, պաշտպանները, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայող ու վարչատնտեսական մասի մեկ աշխատակից։