Դավիթն ու Նարեն անընդմեջ առաջատար են. 2025թ.-ին նորածինների ամենատարածված անունները
17/02/2026 13:23

Դավիթն ու Նարեն անընդմեջ առաջատար են. 2025թ.-ին նորածինների ամենատարածված անունները

Հայաստանում 2025թ.-ին նորածիններին ամենաշատը տվել են Դավիթ և Նարե անունները։ Դավիթ և Նարե անուններն առավել նախընտրելի են եղել ինչպես 2023-ին, այնպես էլ 2024թ.-ին։

Aysor.am-ի դիտարկմամբ՝ 2025 թվականին ծնվել է 15 246 աղջիկ և 16 796 տղա։

Աղջիկներին ամենաշատը տրված 10 անունները՝ հերթականությամբ՝ Նարե (574), Արփի (506), Լուսե (504), Մարիա (484), Անգելինա (425), Եվա (316), Մանե (302), Ամելի (289), Մարի (286), Մարիամ (262)։

Տղաներին ամենաշատը տրված անուններն են՝ Դավիթ (1 113), Նարեկ (704), Հայկ (608), Ռոբերտ (569), Միքայել (552), Տիգրան (509), Մարկ (467), Արեգ (465), Լեո (462), Մոնթե (454)։

Նշենք, որ ծնված երեխաների թիվը տարեցտարի նվազել է։ Եթե 2025-ին ծնվել է 32 042 երեխա՝ 15 246 աղջիկ և 16 796 տղա, ապա 2024-ին ընդհանուր թիվը կազմել է 33 375 երեխա՝ 16 034 աղջիկ և 17 341 տղա։
2023 թվականին ծնվել է 36 265 երեխա՝ 17 213 աղջիկ և 19 052 տղա։