.png)
«Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար». Առողջապահության նախարարությունը՝ պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է՝ ինչու են ուշացրել պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձը.
«Պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ հստակեցնում ենք.
Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:
Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է:
Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար:
Վաղվա ընթացքում ֆինանսավորումը կբացվի:
Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար»։