.jpg)
Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով 7 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց, 1 հոգի մահացել է, 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
Aysor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։
«Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 հոգի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
«Նախնական տվյալներով հրազենային վերքեր են՝ հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ ԲԿ տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Մնացած վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվում»,-ասաց Աշոտ Կուրղինյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։
ՆԳՆ-ից Aysor.am-ին հայտնել էին, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։