Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը (Տեսանյութ)
18/02/2026 12:33

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը (Տեսանյութ)

Համացանցում «Ադրբեջանցիները Ամասիայում զրուցում են հայ պարեկների հետ» վերտառությամբ տեսանյութ  է տարածվում: 34 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութում ենթադրյալ ադրբեջանցին ռուսերենով խոսում է հայ պարեկի հետ: 

Տեսանյութի իսկությունը ստուգելու նպատակով Aysor.am-ը դիմեց ՆԳՆ։ Մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորեց դիմել գործընկեր կառույցին՝ Ազգային անվտանգության ծառայություն: Այստեղից էլ նշեցին, որ հարցը գրավոր ուղարկենք:

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը (Տեսանյութ)