Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել
18/02/2026 20:20

Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել, «Փաստինֆո»- ին հայտնել է  փաստաբան Արսեն Բաբայանը։

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է   նոյեմբերին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է դեկտեմբերի 30-ին։  

Վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորման որոշման դեմ բողոքը, այժմ պաշտպանը որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։  

Բաբայանն ընդգծում է՝ Խաչիկ Գալստյանին քաղաքական դրդապատճառներով են կալանավորել։