.jpg)
«Հրապարակ». Ինչու են իշխանությունները ընտրություններից 10 օր առաջ ցանկանում մեծ շքերթ անցկացնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են մայիսի 28-ին` ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, մեծ շքերթ անցկացնել։ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը` անկախության տոնին անցկացվելիք շքերթը, պարզ է, որ փիառ նպատակներով է իրականացվում, չնայած Փաշինյանի իշխանության ժամանակ մենք անկախության կարգավիճակից ահռելի նահանջ ենք գրանցել:
Ակնհայտ է, որ նա հիմա ամեն ինչ անում է, որ հակառակն ապացուցի, և այդ շքերթը ևս դրան է ուղղված` հանրության լայն շերտերին փորձում են ներշնչել, որ այս իշխանությունն արժևորում է մեր հաղթանակները, Սարդարապատի հերոսամարտը և պատրաստ է հանուն հայրենիքի ազատագրական պայքարի։
Շքերթին սկսել են նախապատրաստվել դեռևս դեկտեմբերից, պաշտպանության նախարարությանը հրահանգվել է՝ զորամասերի բարետես զինվորներին, նաև՝ կին զինծառայողների հավաքագրել։ Եվ արդեն սկսել են նույնիսկ շքերթի փորձեր անել»։