Կրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում (Տեսանյութ)
19/02/2026 11:54

Կրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում (Տեսանյութ)

Դեռևս 90-ական թվականներից սկսած Կարապետյան ընտանիքը հովանավորել ու աջակցել է մանկավարժներին, գիտնականներին ու մշակութային գործիչներին։

Արխիվային այս կադրերն օրինակներից մեկն են, երբ Լոռու մարզի ավելի քան 300 մանկավարժ ու 50 երիտասարդ գիտնական հավաքվել են՝ մեկ հարկի տակ արժանանալու Կարապետյանների ամենամյա պարգևին։

Կարապետյանների հովանավորությամբ դեռևս 2014 թվականին լույս տեսավ Ալբերտ Իսոյանի «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի ու հայերի մասին» աշխատությունը, որը հեղինակի 25 տարվա հետազոտական աշխատանքի արդյունքն էր։ 

Գրքում զետեղված են օտարազգի հարյուրավոր հեղինակ-վավերագրողների և գործիչների վկայությունները Հայաստանի, հայ ժողովրդի ու Հայոց ցեղասպանության մասին։

Կրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում (Տեսանյութ)