.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել, որ իրենց այլևս չեն գաղտնալսի Տելեգրամ և Սիգնալ կապերով
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլևս չի կարողանում գաղտնալսել իրենց Տելեգրամ և Սիգնալ կապերով խոսակցությունները։ Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի «Պեգասուս» գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ և լսի:
«Պեգասուս» ծրագիրը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ երկրի իշխանություններին՝ պետության անվտանգության նկատառումներով օգտագործելու նպատակով: Սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ ՀՀ իշխանությունն այն բացառապես քաղաքական նկատառումներով է կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը, և ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել»։