.png)
Նորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենախոստումնալից ոլորտներից է, այս ոլորտի հնարավորությունները լիարժեք ի շահ Հայաստանի ծառայեցնելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ծրագիր է մշակել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները. Հայաստանում ստեղծվելու է Սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների որակյալ աշխատանքի համար, որպեսզի նրանք կարողանան վստահ պլանավորել իրենց ապագան, մնալ ու գործել հայրենիքում։