Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում
20/02/2026 10:49

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում. Aysor.am-ին ասացին ՆԳՆ ոստիկանությունից։

«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,–հայտնեցին գերատեսչությունից:

Խուզարկությունների առիթը և կոնկրետ տեղանքները չեն նշվում։

 

Հեղինակ`Նելլի Լազարյան
Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում