Արսենյանը Մոսկվայի մարզի ղեկավարի հետ է հանդիպել
20/02/2026 17:40

Արսենյանը Մոսկվայի մարզի ղեկավարի հետ է հանդիպել

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը համատեղ ծրագրերի իրականացման շուրջ մտքեր է փոխանակել Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոսկվայի մարզի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջտարածաշրջանային համագործակցության խորացման հեռանկարները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Արսենյանը կարևորել է փոխադարձ ներդրումային նախագծերի իրականացման անհրաժեշտությունը։

Վորոբյովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ապահովել քննարկված հարցերի շուրջ ակտիվ համագործակցություն։

Արսենյանը Մոսկվայի մարզի ղեկավարի հետ է հանդիպել