.jpg)
«Ուղիղ հայտարարեք ձեր աշխատավարձի և պարգևատրումների չափը». Դավիթ Ղազինյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին (Տեսանյութ)
ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը շեշտել է՝ իշխանությունը պարտվել է ՀԷՑ-ի գործով, սակայն իշխանության ներկայացուցիչները շարունակում են մանիպուլյացիաները։
Ղազինյանը նաև մի շարք հարցերի մասին է բարձրաձայնել, որոնց հասցեատերը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն է.
«ՀԷՑ-ի կողմից վերցված վարկերի տոկոսները չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, այսինքն՝ ժողովուրդը դրա համար չի վճարում։ Ի՞նչ նպատակով եք դուք, այդ տեղեկատվությանը տիրապետելով, հակառակը պնդում»։
«Հայտարարելով, որ գնում եք ՀԷՑ-ը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ինչո՞ւ եք մինչև այսօր ստանում ձեր նախկին պաշտոնի յոթապատիկ աշխատավարձը», «Ուղիղ հայտարարեք ձեր աշխատավարձի և պարգևատրումների չափը»։
Մանրամասները՝ տեսանյութում