«Հրապարակ». Ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղ ազատելու համար
20/02/2026 08:48

«Հրապարակ». Ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղ ազատելու համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մի լուր էինք գրել, որ հրահանգ է իջել՝ արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները: Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը, ինչպես հայտնի է, նախկին և ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայրն է։ 

Այս որոշումը, ըստ լուրերի, պայմանավորված է նախընտրական ճնշումներով ու ռեպրեսիաներով, որոնք իշխանությունը փորձելու է բանեցնել քաղաքական ընդդիմության նկատմամբ: Ըստ ամենայնի, նախապես կազմել են սցենարը, ընտրել զոհերին, որոնց մեծ մասը լինելու են նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք»։

«Հրապարակ». Ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղ ազատելու համար