Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն
20/02/2026 11:57

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

Փետրվարի 20-ից 22-ը Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոնը։

Միջոցառումը կազմակերպվում է РОСКИНО-ի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ, և նպատակ ունի նպաստել հումանիտար կապերի ամրապնդմանը ու շարունակել երկու երկրների միջև կինոերկխոսությունը։

Ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան. «Մեր երկրներին երկար տարիներ կապում են ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Ռուսական ֆիլմերի ցուցադրությունները Երևանում դարձել են բարի ավանդույթ՝ հանդիսանալով մշակութային համագործակցության ամրապնդման և ստեղծագործական համագործակցության զարգացման ևս մեկ քայլ։

Փառատոնը բացվում է հայտնի հեքիաթի ժամանակակից էկրանավորմամբ՝ «Բուրատինո» ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։ Հատուկ տեղ են զբաղեցնում երեխաների և ընտանիքների համար նախատեսված ֆիլմերը»։

«РОСКИНО»-ի գլխավոր տնօրեն Էլզա Անտոնովան հավելել է. «Մեծ պատիվ է մեզ համար ներկայացնել ռուսական կինոյի հարուստ և բազմազան գունապնակը Հայաստանի հանդիսատեսին։ Ցուցադրությունների ծրագիրը ձևավորվել է՝ հաշվի առնելով ամենալայն լսարանի հետաքրքրությունները, արկածային ֆիլմերի սիրահարներից մինչև խորքային դրամատուրգիայի գնահատողներ։ Այսօր ռուսական կինոն ակտիվորեն զարգանում է, և նման փառատոնները լավագույն հարթակն են՝ ներկայացնելու դրա նոր ձեռքբերումները»։

Փառատոնի շրջանակում բոլոր ցուցադրությունները կլինեն անվճար և կանցկացվեն Կինոմոսկվայում։

Փառատոնի ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը.

«Բուրատինո» (2025, ռեժ. Իգոր Վոլոշին) — Ալեքսեյ Տոլստոյի հայտնի հեքիաթի գունեղ և ժամանակակից էկրանավորում

«Ամուսնուդ բարև» (2025, ռեժ. Անտոն Մասլով) — կատակերգական մելոդրամա՝ երջանկության ճանապարհին ձևավորվող բարդ հարաբերությունների մասին

«Առաջինը Օլիմպոսում» (2025, ռեժ. Արտեմ Միխալկով) — կենսահաստատող սպորտային դրամա օլիմպիական չեմպիոն Յուրի Տյուկալովի կայացման մասին

«Բժիշկ Դինոզավրովը» (2025, ռեժ. Մաքսիմ Վոլկով) — հետաքրքիր անիմացիոն ֆիլմ դպրոցական Ֆիլ Դինոզավրովի արկածների մասին

«Հյուսիսային բևեռ» (2025, ռեժ. Ալեքսանդր Կոտտ) — արկածային պատմություն մարդկային ոգու և տեխնոլոգիաների հաղթանակի մասին՝ պատմելով, թե ինչպես ատոմային սուզանավը պատմության մեջ առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռին՝ սառցե շերտերի տակ անցնելով։

Ցուցադրությունների ժամանակացույց՝

Փետրվարի 20-ին 

14:30 - «Բժիշկ Դինոզավրովը»

17:00 - «Բուրատինո»

Փետրվարի 21-ին 

12:30 - «Առաջինը Օլիմպոսում»

15:00 - «Ամուսնուդ բարև»

Փետրվարի 22-ին 

18:00 - «Հյուսիսային բևեռ»

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն