.jpg)
Վրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը․ Վրաստանի էկոնոմիկայի նախարար
Վրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը. այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին Երևանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է Sputnik Գրուզիան։
Բացի այդ, Կվրիվիշվիլին տեղեկատվություն է ներկայացրել Վրաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային խոշոր նախագծերի մասին, որոնց լիարժեք գործարկումը զգալիորեն կբարելավի երկու երկրների միջև փոխադարձ կապերը։