.jpg)
Երբ մենք խոսում ենք 300 000 նոր աշխատատեղերի մասին, նկատի ունենք նաև արժանապատիվ վարձատրություն․ Մարիաննա Ղահրամանյան (Տեսանյութ)
«Սամվել Կարապետյանն ապացուցել է, որ ունակ է լուծել խնդիրներ, դա մշտապես է արել մեր հայրենիքի համար՝ սկսած անհատական օժանդակության ծրագրերից, մինչև պետական նշանակության։ Ես Վանաձորից եմ և շատ լավ եմ հիշում՝ ինչպես էին ապագա մայրիկները մտահոգվում, երբ մոտենում էր ծննդաբերության օրը, որովհետև Վանաձորում չկար ծննդատուն, բայց քաղաքը հիմա ունի ժամանակակից, զրոյից կառուցված ծննդատուն՝ շնորհիվ Սամվել Կարապետյանի։ Ի դեպ, այդ ծննդատան բացմանը այս իշխանության ներկայացուցիչները շնորհակալություն էին հայտնում Սամվել Կարապետյանին»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Մեր քաղաքացիներն իսկապես ունեն բախտորոշ ընտրության հնարավորություն՝ շարունակել ունենալ թույլ առաջնո՞րդ, թե՞ ընտրել ուժեղը, արժանապատիվն ու վստահելին։ Սամվել Կարապետյանն ինչ ասում է, անում է․ կյանքի կոչվելու են նաև մեր տնտեսական հինգ քայլերը, որոնք էական փոփոխություններ են բերելու։
300 000 նոր աշխատատեղեր. երբ մենք խոսում ենք նոր աշխատատեղերի մասին, նկատի ունենք նաև արժանապատիվ վարձատրություն. 75 000 դրամ նվազագույն աշխատավարձով մարդը չի կարող իրեն բավարարված զգալ։ Սա ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ կանխելու է արտագաղթը, նպաստելու է դեմոգրաֆիկ պատկերի բարելավմանը։
0 տոկոս հարկ․ այս քայլով մենք ասում ենք՝ աշխատեք, զարգացեք, ձեզ տրված է հնարավորություն, օգտվեք դրանից։
Դեղերի գների նվազեցում՝ 20 տոկոսի չափով. այս քայլի շնորհիվ մարդիկ այլևս չեն փնտրելու Վրաստան գնացող ծանոթի, որ դեղերի ցուցակ ներկայացնեն։
Բերքի երաշխավորված մթերում. պետությունն այլևս անտեր չի թողնելու գյուղացուն, գնահատելու է աշխատանքը։
20 000 նոր բնակարան. հատկապես երիտասարդների համար սա կենսական նշանակություն ունի, այս ծրագիրն իրագործում ենք նաև ծնելիության աճը խթանելու համար, որ տուն չունենալու պատճառով մարդիկ չխուսափեն ընտանիք կազմել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում