Էկոպարեկային ծառայության տեղամասի պետը անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդականից
21/02/2026 11:01

Էկոպարեկային ծառայության տեղամասի պետը անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդականից

Երեկ՝ փետրվարի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձել է դիմել փախուստի, գրել է shamshyan.com-ը։

Պարեկները վարորդին ենթարկել են վարչական պատասխանատվության։ Եղել է ոչ սթափ վիճակում, զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդն Արտյոմ Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Էկոպարեկային ծառայության տեղամասի պետը անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդականից