.png)
Սևանի կենտրոնական հրապարակում 20-ամյա երիտասարդի են սպանել
Այսօր սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, Սևան քաղաքի կենտրոնական հրապարակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանվածը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Ա. Խ.-ն է, ում հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել, գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երիտասարդին զանգել, կանչել են Սևան, նա եկել է, հանդիպման վայրում նրան դանակի հարվածներ են հասցրել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողներին հայտնաբերել են, նրանք երկուսն են։