Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը չի հրապարակել
23/02/2026 19:00

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը չի հրապարակել

Վերաքննիչ քրեական դատարանը քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքի պատասխանն այդպես էլ չի հայտնել։

Փաստաբան Արսեն Բաբայանն է տեղեկացրել այդ մասին՝ գրելով.

«Վերաքննիչ քրեական դատարանից Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ իմ բողոքի առնչությամբ պատասխանը մինչև աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չհայտնեցին։

Հուսամ՝ առավոտյան տեղեկություն կստանամ»։

Հիշեցնենք՝ Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը պետք է կայացվեր այսօր՝  փետրվարի 23-ին:

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը չի հրապարակել