Շարունակելու ենք պայքարը, որպեսզի հասնենք արդարության ամբողջական վերականգնմանը. Ֆիդանյան (Տեսանյութ)
23/02/2026 14:55

Շարունակելու ենք պայքարը, որպեսզի հասնենք արդարության ամբողջական վերականգնմանը. Ֆիդանյան (Տեսանյութ)

Քիչ անց «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը։

Նշենք, որ դատարանը փոխել էր նրա խափանման միջոցը՝ նշանակելով տնային կալանք։

«Տնային կալանքի որոշումը ոչ իրավաչափ է։ Անմեղ մարդուն ազատությունից զրկելը չի տեղավորվում որևէ օրենքի շրջանակներում։ Մենք գիտենք, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար կալանավորվել են 2025 թվականի նոյեմբերի 13-ին՝ փոդքասթի շրջանակներում ընդամենը պատասխանելով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի վիրավորանքներին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Antifake.am լրատվական կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Նա նշեց, որ շարունակելու են պայքարը, որպեսզի հասնեն արդարության ամբողջական վերականգնմանը։

«Մենք բազմաթիվ բողոքի միջոցառումներ ենք իրականացրել։ Միջազգային կառույցները մեծամասամբ շարժվում են աշխարհաքաղաքական  շահերի շրջանակներում։ Ինչպես փորձն է ցույց տալիս, նրանք պատրաստ են աչք փակել անգամ ամենաաղաղակող ապօրինությունների վրա»,-հավելեց նա։

Շարունակելու ենք պայքարը, որպեսզի հասնենք արդարության ամբողջական վերականգնմանը. Ֆիդանյան (Տեսանյութ)