.jpg)
Նոր Նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում. Ավինյան (Տեսանյութ)
Մինչև այս պահը մայրաքաղաքում կտրվել է մոտ 15 հազ քմ ասֆալտբետոնյա ծածկույթ և տեղադրվել է մոտ 13 հազ քմ ասֆալտբետոնե ծածկույթ, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցեց Շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը։
«Ժամանակավոր տեղային լուծում է տրվել մոտ 320 փոսի»,-ասաց նա։
Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե աշխատանքի տեմպը լավ է, բայց նաև նշեց, թե որոշակի խնդիրներ են արձանագրել։
«Բիտումի հետ կապված պատմությունն ի՞նչ էր վերջը»,-հետաքրքվեց Ավինյանը։
Նշվեց, որ որոշ դեպքեր կան, պատասխանատու ինժեներները զբաղվում են։
«Ձեր պատասխանատու ինժեներները հասկացանք, բա Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում»,-Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանից հետաքրքրվեց Ավինյանը։
«Իրենք տեղում էին, պարո՛ն քաղաքապետ»,-ասաց Սևոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։