Սևանում 20-ամյա տղային սպանած անչափահասները կալանավորվել են
23/02/2026 10:42

Սևանում 20-ամյա տղային սպանած անչափահասները կալանավորվել են

Սևանում 20-ամյա տղայի սպանության դեպքով  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

«Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով»,- նշել են Դատախազությունից։

ArmLur.am-ն այս դեպքից մանրամասներ էր ներկայացրել։ Մասնավորապես, 20-ամյա երիտասարդին սպանել են աղջկա պատճառով, սպանողները եղել են անչափահասներ։

20-ամյա Արամ Խաչատրյանը ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։

Հեղինակ`Անի Վարդանյան
Սևանում 20-ամյա տղային սպանած անչափահասները կալանավորվել են