.jpg)
24/02/2026 13:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ունեցվածքի մասով Հակակռուպցիոն կոմիտեում գործ չկա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ունեցվածքի մասով Հակակոռուպցիոն կոմիտեում գործ չկա։
Լրագրողն այսօր կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարց ուղղեց՝ կա՞ արդյոք գործ, որն առնչվում է Վեհափառ Հայրապետի ունեցվածքին։
«Ո՛չ, Հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ չկա»,- ի պատասխան՝ ասաց Նահապետյանը։