ԵՄ աջակցությունը վերահաստատելու համար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում է
24/02/2026 10:53

ԵՄ աջակցությունը վերահաստատելու համար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում է

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև՝ նշելու Ռուսաստանի կողմից Ուկրաինաում սկսված պատերազմի չորրորդ տարելիցը։ Այցի մասին նա հայտնել է X սոցիալական հարթակում։

Սա ֆոն դեր Լայենի արդեն 10-րդ այցն է Կիև 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։ Նրա այցի նպատակն է վերահաստատել, որ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Ուկրաինային ֆինանսապես, ռազմական և քաղաքական մակարդակով և հավատարիմ է արդար խաղաղության հաստատմանը։