Խաչատուրյանը ներկայացրել է հայ-հունական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները
24/02/2026 15:59

Խաչատուրյանը ներկայացրել է հայ-հունական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հեղինակավոր հունական «Manifesto» պարբերականին։

Հարցազրույցում նախագահը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին, տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին։ Նա խոսել է նաև տարածաշրջանային կայունության կարևորության, սահմանային իրավիճակի, ինչպես նաև միջազգային համագործակցության դերի մասին։

Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է հայ-հունական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման նշանակությունը։