«Հրապարակ». Ում թեկնածությունը կառաջադրեն ընդդիմադիրները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում
24/02/2026 08:02

«Հրապարակ». Ում թեկնածությունը կառաջադրեն ընդդիմադիրները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մտադիր են պատգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար` որպես համաձայնեցված միասնական թեկնածու։ 

Գեղամ Գևորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թադևոս Ավետիսյանը պետք է ոչ միայն պատգամավորական մանդատից հրաժարվի, այլև դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։ Այս պահին ՀՅԴ-ական Թադևոս Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, սակայն, ըստ ամենայնի, առաջիկա ընտրությունների թեկնածուների ցանկում չի լինի»։

«Հրապարակ». Ում թեկնածությունը կառաջադրեն ընդդիմադիրները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում