Ջուր կա, կառավարում չկա մեր երկրում․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
25/02/2026 18:55

Ջուր կա, կառավարում չկա մեր երկրում․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Սա այս իշխանությունների սխալ քաղաքականության հետևանքն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությանը, ինչի հետևանքով սպառողները նոր խնդիրների են բախվելու։

«Պետությունն ունի ենթակառուցվածքային 3 հիմնական ուղղություն՝ ջուր, էներգիա, գազ։ 21-րդ դարում Երևանում հարյուր հազարավոր բնակիչներ ամեն օր ժամերով զրկվելու են ջրամատակարարումից։ Սա անընդունելի է։ Ջուրը շքեղություն չէ, այլ՝ կենսական անհրաժեշտություն։ Բժշկական հաստատությունները և ռազմավարական նշանակության օբյեկտները չպետք է նույնիսկ մեկ ժամ մնան առանց ջրի։ 

Երկրորդը՝ էլեկտրականությունը․ վերջին 4 ամիսների ընթացքում  Հայաստանում անջատումների քանակը աճել է 40 տոկոսով։ Սա նշանակում է, որ էներգետիկայի ոլորտում ունենք «տոտալ կոլապսի» միտում՝ 40 տոկոս աճ՝ անջատումների մեջ։ 

Ջրամատակարարման մեջ ունենք անկում, էլեկտրաէներգիայի ոլորտում՝ անջատումների կտրուկ աճ, և արտաքին քաղաքականության սխալների արդյունքում իշխանությունները վտանգում ենք նաև գազամատակարարումը։ Սա շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար»,-ասաց Կարապետյանը։

Նա նաև նշեց՝  Հայաստանում ջուր կա, կառավարում չկա.

«Պետք է լինեն պատասխանատուներ՝ փոխնախարար, նախարար, մասնագիտական թիմեր, ովքեր  աշխատում են ջրային կորուստների նվազեցման վրա։ Սա պետք է դառնա պետական քաղաքականություն։ Ջուր կա, կառավարում չկա մեր երկրում»։

Ջուր կա, կառավարում չկա մեր երկրում․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)