Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախումը կանխելու համաձայնագիրը մոտ է իրականացմանը, եթե առաջնահերթություն տրվի դիվանագիտությանը. Իրանի արտգործնախարար
25/02/2026 12:51

Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախումը կանխելու համաձայնագիրը մոտ է իրականացմանը, եթե առաջնահերթություն տրվի դիվանագիտությանը. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագիրը, որը կարող է կանխել ռազմական բախումը, մոտ է իրականացմանը, եթե առաջնահերթություն տրվի դիվանագիտությանը։ Ինչպես հայտնում է ALJAZEERA-ն, նրա այս հայտարարությունը հնչել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում նախատեսված բանակցություններից առաջ։

Արաղչիի խոսքով՝ Իրանը հստակ հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, սակայն իրավունք ունի զարգացնելու խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև նախատեսված բանակցությունները երրորդ փուլն են, և դրանք միջնորդում է Օմանը։

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ նշելով, որ նախընտրում է դիվանագիտական լուծումը, բայց թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։

Բանակցություններին զուգահեռ տարածաշրջանում աճում է նաև ռազմական լարվածությունը․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում, իսկ ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։

Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախումը կանխելու համաձայնագիրը մոտ է իրականացմանը, եթե առաջնահերթություն տրվի դիվանագիտությանը. Իրանի արտգործնախարար